Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Կատարեց Ալիևի պահանջը

Կատարեց Ալիևի պահանջը
28.12.2024 | 14:01

Նիկոլ Փաշինյանն «ավետիս» է հղել՝ կառավարության որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան կկոչվի «Հայաստանի պատմություն»։ Այս անվանումների մեջ իմաստային մեծ տարբերություն կա։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով կատարեց Իլհամ Ալիևի պահանջը։ Ինչու՞ են այս առթիվ լռում պատմաբան գիտնականները։ Նիկոլը չգիտի պատմություն, նա կատարում է դարավոր թշնամու պահանջները, սակայն երբեք խաղաղության չի հասնելու։ Փաշինյանը, ոսկե ձկնիկի նման, գտնվում է Ալիևի ցանցում, որը նորանոր պահանջներ է ներկայացնելու Հայաստանին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ